▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրի բնակիչները շուտով արևի լիակատար խավարում կտեսնեն

 

Երկրի բնակիչները մարտի 20-ին ականատեսը կլինեն արևի լիակատար խավարման, որը կլինի ամենամեծը 1999թ. օգոստոսից ի վեր: Այս մասին հայտնում է astronet.ru ռեսուրսը:
Մասնագետների խոսքով՝ խավարումը կտեսնեն մի շարք սկանդինավյան երկրներում, Մեծ Բրիտանիայում: Ընդ որում՝ խավարման լրիվ փուլի գծում կհայտնվեն միայն Ֆարերյան կղզիներն ու Շպիցբերգեն արշիպելագը, ինչպես նաև Հյուսիսային բևեռը:
Արևի լիակատար խավարման առավելագույն տևողությունը Իսլանդիայի ափերի մոտ կկազմի 2 րոպե 47 վայրկյան, լուսնային ստվերի առավելագույն լայնությունը կհասնի 462 կիլոմետրի:
Երկրով Լուսնի ստվերը շարժումը կսկսի համաշխարհային ժամանակով ժամը 9 անց 9 րոպեին Ատլանտյան օվկիանոսում՝ Կանադայի և Գրենլանդիայի ափերի մոտ, իր ուղին կավարտի Հյուսիսային բևեռում՝ ժ. 10:21-ին:

astronet.ru-ն հայտնում է, որ երկրի բնակիչները մարտի 20-ին ականատեսը կլինեն արևի լիակատար խավարման, որը կլինի ամենամեծը 1999թ. օգոստոսից ի վեր: 

Մասնագետները վստահ են, որ խավարումը կտեսնեն մի շարք սկանդինավյան երկրներում, Մեծ Բրիտանիայում: Ընդ որում՝ խավարման լրիվ փուլի գծում կհայտնվեն միայն Ֆարերյան կղզիներն ու Շպիցբերգեն արշիպելագը, ինչպես նաև Հյուսիսային բևեռը:

Երկրով Լուսնի ստվերը շարժումը կսկսի համաշխարհային ժամանակով ժամը 9 անց 9 րոպեին Ատլանտյան օվկիանոսում՝ Կանադայի և Գրենլանդիայի ափերի մոտ, իր ուղին կավարտի Հյուսիսային բևեռում՝ ժ. 10:21-ին: Արևի լիակատար խավարման առավելագույն տևողությունը Իսլանդիայի ափերի մոտ կկազմի 2 րոպե 47 վայրկյան, լուսնային ստվերի առավելագույն լայնությունը կհասնի 462 կիլոմետրի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին