▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ պատգամավոր լքեց ԲՀԿ-ն

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:

shamshyan.com-ի հետ զրույցում  պատգամավորը նշել է, որ կուսակցության անդամների հետ անձնական ոչինչ չունի, ավելին՝ ճանապարհ է անցել նրանց հետ և շարունակում է մնալ նրանց ընկերը, սակայն, կան քաղաքական գերակա հարցեր, ընթացքում տեղի ունեցող գործընթացներից հասկանում ես, որ ճիշտ է՝ անկախ գործունեություն ծավալելը:

«Հիմա ես անկախ պատգամավոր եմ դառնալու»,- ավելացրեց Ռուստամ Գասպարյանը: 

Հիշեցնենք, որ մինչ այս կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին