▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են Նուբարաշենի փոխհրաձգության հետևանքով երեք սպանվածների անունները

Տեղեկացրել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ.կան 3 զոհեր: Ըստ նախնական տեղեկատվության, դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել: Դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ:

Asekose.am-ի աղբյուրները հայտնում են, որ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն համարվող  «Երրորդմասցի Լյովիկն» է, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է Դերո անունով։ 

Երրորդ  սպանվածը Մեսրոպ Մելիքյանն է, որը հայտնի է «Մանումենտցի Մոսո» անունով։ 

Հիշեցնենք, որ ավելի ուշ  «Մանումենտցի Մոսոյի» հայրը տեղեկացրել է, որ իր որդին ողջ է և գտնվում է իրենց տանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին