Արդեն հայտնել էինք, որ այսօր անհայտ պատճառներով չի կայացել Իրինա Ալեգրովայի` երևանյան մենահամերգը: Իրինա Ալեգրովայի երկրպագուները հեռացել են Մարզահամերգային համալիրից, այդպես էլ ականատես չլինելով երգուհու «На Бис» համերգային շոուին։
Համերգի կազմակերպիչները ասել են, որ երգչուհին ժամանել է Հայաստան, պարզապես նա չի կարող ելույթ ունենալ: Նրանք վստահեցրել են, որ Իրինա Ալեգրովայի հրաժեշտի համերգը հայ հանդիսատեսը կդիտի, պարզապես մեկ ամիս հետո՝ ապրիլի 6-ին՝ նույն տոմսերով։
Այդ կապակցությամբ երգչուհին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ես այստեղ եմ՝ Երևանում, և արել եմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա: Բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին. ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր բեմ դուրս գալ: Հայցում եմ Ձեր ներողամտությունը և խնդրում եմ այս հանգամանքին ներողամտորեն վերաբերվել՝ հասկանալով: Մեր հանդիպումն անպայման կկայանա ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին նույն տոմսերով:
Ձեզ հարգող և սիրող, մեր հանդիպմանը սպասող՝ Իրինա Ալեգրովա»: