▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի սպանության նախորդ գիշերը Թոխմախի Մհերը քրեականների հավաք է կազմակերպել. 1in.am

1in.am-ը գրում է. Մամուլն արդեն անդրադարձել է, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի եւ նրա ընկերների սպանության կապակցությամբ շրջանառվում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի շրջապատից անուններ: Բացի այդ`«Առաջին լրատվական»-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ, որոնք ևս այս կամ այն կերպ հիմնավորում են շրջանառվող տեղեկությունները:

Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների, դեպքից 1 օր առաջ՝ գիշերը, Էրեբունի համայնքում գտնվող` Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում բավական մեծամասշտաբ հավաք է եղել, որին ներկա են եղել մի շարք քրեական հեղինակություններ ու այդ շրջանակից շատ այլ անձինք: Թե ի՞նչ հարցեր են քննարկել «գողականները», դժվար է ասել, սակայն հաջորդ օրը` կեսօրին, տեղի է ունեցել Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը:

Սպանության հիմնական կասկածյալներից է համարվում Թոխմախի Մհերի «մարդկանցից» մեկը` Գաստրիկ մականունով:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին