▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք ուզում են լսել Մեսչյանին. ստորագրահավաքը սկսել է

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ֆեյսբուքում մի նախաձեռնություն է բացվել, որտեղ մարդիկ  խնդրում են, որ երաժիշտ Արթուր Մեսչյանը հանդես գա մենահամերգով: Օրեր առաջ նախաձեռնության անդամները հավաքվել են Մաշտոցի պուրակում և հավաքի արդյունքում, որոշել են, որ Մեսչյանի կենդանի մենահամերգը լսելու համար իրենց հաջորդ քայլը ստորագրահավաքն է. այս  առիթով նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է.
Հարգելի մեսչյանասեր հասարակություն: Բազմաթիվ, մեր համացանցային քայլերից և գործունեությունից հետո, վերջապես տեղի ունեցավ մեսչյանականների առաջին հավաքը Մաշտոցի պուրակում: Տարիներ առաջ, եղել են նման հավաքներ, բայց հիմա ոնց տեսնում եք այլևս չկան նման հավաքներ: Այսօր հավաքվեցինք մեսչյանականներով, ծանոթացանք միմյանց հետ, խոսեցինք, կարծիքների փոխանակում եղավ, քննարկումներ արեցինք: Մի խոսքով ստեղծվում է մեսչյանասեր մի նոր խումբ: Մեր առաջին հավաքի ընթացքում որոշեցինք ստորագրահավաք անցկացնել 2 շաբաթյա ժամկետում: Մեր նպատակը այն է, որ Արթուր Մեսչյանը մենահամերգով հանդես գա, և մենք մասնակից լինենք այդ համերգին: Ուստի այն նպատակով, որ Մեսչյանը տեղեկանա, որ մեծ թվով մարդիկ են ցանկանում ներկա գտնվել իր մենահամերգին, մենք որոշեցինք որպես քայլ հանդես գալ ստորագրահավաքով: Ցանկալի է, որ բոլորս մասնակից դառնանք այդ գործին և ամենքս մեր շրջապատում հավաքենք ստորագրություններ:  Ստորագրության թերթիկի օրինակը ներկայացնում ենք ստորև: Յուրաքանչյուրս բազմացնում ենք մի քանի օրինակով և հավաքում ենք ստորագրություններ: Ամենքս պետք է մինիմում 50 ստորագրություն հավաքենք:  2 շաբաթից՝ ՄԱՐՏԻ 29-ԻՆ, ԺԱՄԸ 13:00-ԻՆ, բոլորով հավաքվում ենք Անգլիական այգում (Հանրապետության հրապարակի մոտ, Կոնգրես հյուրանոցի կողքին) և համախմբում ենք բոլորիս կողմից հավաքված ստորագրությունները:  Նաև չենք մոռանում այս իվենտը հրավիրել մեր բոլոր ընկերներին:  
Շնորհակալություն: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ֆեյսբուքում մի նախաձեռնություն է բացվել, որտեղ մարդիկ  խնդրում են, որ երաժիշտ Արթուր Մեսչյանը հանդես գա մենահամերգով: Օրեր առաջ նախաձեռնության անդամները հավաքվել են Մաշտոցի պուրակում և հավաքի արդյունքում, որոշել են, որ Մեսչյանի կենդանի մենահամերգը լսելու համար իրենց հաջորդ քայլը ստորագրահավաքն է. այս  առիթով նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է.

Հարգելի մեսչյանասեր հասարակություն: Բազմաթիվ, մեր համացանցային քայլերից և գործունեությունից հետո, վերջապես տեղի ունեցավ մեսչյանականների առաջին հավաքը Մաշտոցի պուրակում: Տարիներ առաջ, եղել են նման հավաքներ, բայց հիմա ոնց տեսնում եք այլևս չկան նման հավաքներ: Այսօր հավաքվեցինք մեսչյանականներով, ծանոթացանք միմյանց հետ, խոսեցինք, կարծիքների փոխանակում եղավ, քննարկումներ արեցինք: Մի խոսքով ստեղծվում է մեսչյանասեր մի նոր խումբ: Մեր առաջին հավաքի ընթացքում որոշեցինք ստորագրահավաք անցկացնել 2 շաբաթյա ժամկետում: Մեր նպատակը այն է, որ Արթուր Մեսչյանը մենահամերգով հանդես գա, և մենք մասնակից լինենք այդ համերգին: Ուստի այն նպատակով, որ Մեսչյանը տեղեկանա, որ մեծ թվով մարդիկ են ցանկանում ներկա գտնվել իր մենահամերգին, մենք որոշեցինք որպես քայլ հանդես գալ ստորագրահավաքով: Ցանկալի է, որ բոլորս մասնակից դառնանք այդ գործին և ամենքս մեր շրջապատում հավաքենք ստորագրություններ:  Ստորագրության թերթիկի օրինակը ներկայացնում ենք ստորև: Յուրաքանչյուրս բազմացնում ենք մի քանի օրինակով և հավաքում ենք ստորագրություններ: Ամենքս պետք է մինիմում 50 ստորագրություն հավաքենք:  2 շաբաթից՝ ՄԱՐՏԻ 29-ԻՆ, ԺԱՄԸ 13:00-ԻՆ, բոլորով հավաքվում ենք Անգլիական այգում (Հանրապետության հրապարակի մոտ, Կոնգրես հյուրանոցի կողքին) և համախմբում ենք բոլորիս կողմից հավաքված ստորագրությունները:  Նաև չենք մոռանում այս իվենտը հրավիրել մեր բոլոր ընկերներին:  Շնորհակալություն: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին