hayeli.am-ի ունեցած տեղեկություններով` Նուբարաշենում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո որոշ թաղային հեղինակություններ վերանայել են իրենց հարաբերությունները ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի հետ, ում անունը շրջանառվում է, որպես Երրոդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության պատվիրատուի: Մասնավորապես Վստրեչի Ապեր / իսկական անունը՝ Արամ Վարդանյան/ անունով հեղինակությունը սառեցրել է իր երբեմնեի ջերմ կապերը վերջինիս հետ: Լուրեր կան սակայն, որ սրանից Թոխմախի Մհերը խիստ սրտնեղել է և ամգամ սպառնացել, որ եթե հանկարծ վերջինը փորձի իր դեմ դուրս գալ, նրա հետ կպատահի Երրոդմասցի Լյովիկի պատմությունը:
Կայքի տեղեկություններով երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո կտրուկ խստացվել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի տան հսկողությունը: Անվտանգության աշխատողների քանակը մի քանի անգամ ավելացվել է՝ նրանք գիշեր-ցերեկ, բառիս ամենաուղիղ իմաստով մինչև ատամները զինված տարբեր դիրքերից հոտնկայս հսկում են Թոխմախի Մհերի անառիկ ամրոց հիշեցնող տան <<անդորրը>>: Ընդ որում անվտանգության աշխատակիցները անգամ չեն էլ փորձում թաքցնել, որ իրենք զենք են կրում, թեպետ սովորաբար ախրանիկնները աշխատում են թաքցնել, որ իրենք զենք են կրում:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում