▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրառմանս համար ներողություն եմ խնդրում Սոս Ջանիբեկյանից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այ հիմա ներողություն Սոսի վերաբերյալ գրած ստատուսիս համար: Այսօր երջանկահիշատակ Կարեն Ջանիբեկյանի, որդին՝ Սոսը, ներողություն է խնդել իր գրած ստատուսի համար ու մասնավորապես ասել է. «Հազար ներողություն, որ նման բան եմ արել: Ախ՜, եթե հասկանաիք ինչ եմ գրել»:

Այ այսքանից հետո, միանշանակ պարզ է դառնում, որ Սոսի գրած ստատուսը ոչ մի դերասանական կամ ուշադրություն գրավելու միտք չի ունեցել ու մարդը դա գրել է, ցավից ու առանց մտածված՝ փորձելով իր ցավն արտահայտել հենց առաջինը ՖԲ-ով: 

Եսիմ, կարա նաև լինի, որ այս երկրորդ ստատուսն էլ է, ոչ սրտանց ու բողոքների ազդեցության ներքո գրված, բայց սա այ դեպքն է, որ ես անձամբ չեմ ուզում հավատալ Սոսի՝ այդ աստիճան վատ մարդ լինելու մեջ: 

Այնպես, որ ես էլ եմ ներողություն խնդրում իմ գրած ստատուսի համար. միգուցե հապճեպ գրված ստատուս էր...

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին