▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարելի է ինտերնետով թատրոն նայել

Մարտի 27-ը թատրոնի համաշխարհային օրն է: Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Հասարակության կյանքում թատրոնի դերի մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով՝ թատրոնը շատ կարևոր հանրային խնդիր է կատարում՝ իր գոյությամբ, ներկայությամբ ու կենդանի շփումով: Այն մարդու հոգևոր զարգացման կարևորագույն բաղադրիչն է:

«Թատրոնը պետք է ցնցի հանդիսատեսին ու հասցնի կատարսիսի: Թատրոնն այն վայրը չէ, որ գնան ու ուրախանան, այն «Լունապարկ» չէ: Թատրոնն այսօր այնպիսին է, ինչպիսին մեր միջավայրն է»,-նշեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Իսկ այս գորշության մեջ նա լուսավոր կետ էլ է տեսնում. «Նկատել եմ ոլորտ է, որտեղ հաջողացրել ենք պահպանել թատրոնների շենքերը: Այստեղ չեն բացվել ասենք ավտոմեքենաների սրահներ, ինչպես դա տեղի ունեցավ կինոթատրոնների պարագայում: Կինոթատրոններում է, որ ֆիլմը պետք է նայեն, ոչ թե հեռուստատեսությունով, ինտերնետով: Վերջերս մի դատողություն լսեցի.ասում է՝ տեսեք, այնպես չէ, որ մարդիկ թատրոնի հետ չեն առնվում.առնչվում են՝ ինտերնետով: Այդպես ո՞նց է կարելի: Այսինքն, ներկայացումը բեմադրենք, նկարենք ու ինտերնետում ցուցադրե՞նք»,-ասաց Ժիրայր Դադասյանը:

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը խոսեց նաև թատերասերների մասին.«Մի հանդիսատես կար, ով բոլոր ներկայացումներին գալիս էր, բայց ուշանում էր 10 րոպեով:  Ասացի, որ հաջորդ անգամ՝ նրա գալու ժամանակ ինձ տեղյակ պահեն, որպեսզի տեսնեմ, թե ո՞վ է և ինչո՞ւ է միշտ ուշանում: Ասաց, որ զոդող է, աշխատանքը վերջանալուն պես գնում է տուն, հագուստը փոխում, մաքրվում, դրա համար էլ ուշանում է: Հարցին, թե իսկ ինչո՞ւ է գալիս թատրոն, պատասխանեց, որ հանգստանում է: Ես նրան ասացի, որ այլևս տոմս թող չգնի, քանի որ  հրավիրված է բոլոր ներկայացումներին»,-պատմեց Ժիրայր Դադասյանը՝ ցանկություն հայտնելով, որ մարդկանց այս տեսակը շատ լինի.

«Նրանք իրենց կփրկեն բացասական ինֆորմացիայից»,-նշեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին