▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում դանակահարված քաղաքացու փայծախը հեռացրել են. galatv.am

galatv.am-ը գրում է. Գյումրիում ժամեր առաջ Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղի ունեցած Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ դանակահարվել էր կառույցի անդամներից՝ Հրաչիկ Միրզոյանը: Նրան շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել էին Գյումրիի բժշկական կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ասաց, որ այս պահին քաղաքացու վիճակը ծանր կայուն է, նրա մոտ դանակահարությունից հետո սկսվել է ներքին արյունահոսություն: Քաղաքացուն այժմ վիրահատում են:

Բժիշկները հեռացրել են վնասված փայծախը, ներքին արյունահոսությունը դադարեցվել է:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ  արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գյումրիում:  Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ դանակահարություն էր տեղի ունեցել` դանակահարել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանին:

100-ամյակը առանց ռեժիմի շարժումը հրապարակել է  կասկածյալ դանակահարողի լուսանկարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին