▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական գոհարները Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյից

Հերթական գոհարները Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյից: Պարզվում է Եվրոպան ֆաշիզմից ազատագրել են ուկրաինացիները: Լավ հասկացանք, որ հակառուսական կեցվածք են ընդունել, բայց պատմության հետ դա ի՞նչ կապ ունի: Երևի ավելորդ չէ հիշեցնել նրան, որ Եվրոպայի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքը ազատագրել են խորհրդային զորքերը, որոնց կազմում կռվում էին բոլոր ազգությունների ներկայացուցիչները: Առանձին չեմ անդրադառնա հայ ժողովրդի, ինչպես նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեծ դերակատարությանը խորհրդային տարածքները ֆաշիստներից մաքրելու անձնուրաց գործում: Պարզապես անտանելի են դառնում պատմությունը կեղծելու` որոշ երկրների ձգտումները: Ցավալիորեն այդ ոչ պատվաբեր արշավին են միացել նաև եվրոպական երկրների ղեկավարները: Այն երկրների, որոնք այդպես էլ կմնային ֆաշիստական լծի տակ, եթե խորհրդային բանակը չջախջախեր ֆաշիստներին: Պուտինի քաղաքականության դեմ բողոքը չի կարող պատճառ դառնալ Մեծ հաղթանակի 70 ամյակը ոտատակ տալու համար: Ավելի ազնիվ կլիներ, եթե նույն եվրոպական երկրները այն ժամանակ ի նշան բողոքի Ստալինի դեմ հրաժարվեին խորհրդային օգնությունից: Թե Պուտինը ավելի վատն է Ստալինից: Մի խոսքով զավեշտալի իրավիճակ է ստեղծվում: Որպես հետգրություն ասեմ, որ մարշալ Բաղրամյանի մասին Վիքիպեդիայի ադրբեջանական էջում գրված է, որ նա կասկածվում է Խորհրդայի միության հերոս, ազգությամբ թալիշ գեներալ Հազի Ասլանովի սպանության մեջ: Մի կեղտ էլ պիտի մոգոնեին էլի:

Սարգիս Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին