Իտալիայի Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու զանգերը խորհրդավորություն էին սփռել քաղաքի հայկական հետքը կրող հատվածում:Գրիգոր Լուսավորչի կամ, ինչպես իտալացիներն են կոչում, Սուրբ Գրիգոր Հայիմասունքների վերազետեղման ու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ձոնված խաչքարի օրհնության առիթով եկեղեցական արարողություն կատարվեց:Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Սուրբ Աթոռում ՀՀ արտակագ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը, բարձրաստիճան այլ հյուրեր, Մայր Աթոռի հոգեւոր հայրեր, Հայաստանից ժամանած հասարակական քաղաքական գործիչների մեծ պատվիրակությունը:
Հայ առաքելական եկեղեցու եւ Կաթոլիկ եկեղեցու եղբայրական կապերի մասին վկայող այս արարողությանն օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն՝ ընդգծելով, որ Իտալիայի հյուրընկալհողում`նվիրական այս կամարների ներքո, միասնական աղոթք է հղվում առ Աստված, որ շնորհն ընծայեց ՝ կատարելու մեր հավատքի hայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների վերազետեղման և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ կանգնեցված խաչքարի օրհնության արարողությունը:
«Նշանալի այս նախաձեռնությունը արտահայտությունն է Հայ Եկեղեցու և Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական կապերի, հայ և իտալացի ժողովուրդների բարեկամության: Հինավուրց ավանդության համաձայն՝ Հայաստանից միջնադարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներից փոխադրվեցին և հանգրվանեցին Իտալիայի Նեապոլ քաղաքում, որոնք հետագայում զետեղվեցին ի պատիվ Լուսավորչի կառուցված այս եկեղեցում, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը ճանաչվեց Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկը: Ահավասիկ, դարեր շարունակ Լուսավորիչ մեր Հայրապետի մասունքներն օրհնություն են այս եկեղեցու հավատացելոց և ուխտավորների համար՝ մշտապես հիշեցնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի ու նրա մեծ առաքելության մասին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ ետևից» (Մտթ. ԺԶ 24): Սուրբ Գիրգոր Լուսավորիչ առաքելապատիվ Հայրապետը Քրիստոսի այս պատգամը աստվածային զորակցությամբ կյանքի կոչեց Հայոց աշխարհում և իր չարչարանքներով ու հոգևոր սխրանքներով պատմության մեջ հարթեց հաղթական ուղին քրիստոնեական լուսեղեն հավատքի, Հայաստանում՝ առաջինը աշխարհում, քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու: Լուսավորչահաստատ հավատքով զորացյալ մեր ժողովուրդը, ունենալով Հայր Սուրբ Ավետարանը և Մայր՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Տիրոջ պատվիրանին հավատարիմ՝ անշեղորեն ընթացավ պատմության մեջ՝ չարի դիմաց գործելով բարիք, դժվարություններին տոկալով համբերությամբ, փորձությունները վերածելով հնարավորության, հայրենի եզերքում և օտարության մեջ բարիքներ ստեղծելով իր ու համայն մարդկության համար, կերտելով «գրոյ յիշատակի արժանիե հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգություն»,-նշեց Վեհափառ Հայրապետը:
Նրա խոսքով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայի եկեղեցում անցկացվող այս արարողությունը և Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրումը հիշարժան իրադարձություն է մեր Եկեղեցիների գործակցության և մեր ժողովուրդների բարեկամության պատմության մեջ: Հիշարժան է և նրանով, որ սրբազան այս արարողությանը ներկա են ՀՀ Նախագահը և պետական այրեր, մեր հոգևոր եղբայրները՝Մեծի Տանն Կիլիկիո Կաթաղիկոսը և Հայ Կաթողիկե Պատրիարքը, Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած բարեպաշտ հայորդիներ՝գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ: Այս խաչքարը մշտապես խոսուն վկան պիտի լինի Հայոց Ցեղասպանության՝ որպես հորդոր Ցեղասպանության համընդհանուր դատապարտման և մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելման: Մեր ժողովուրդը երախտագետ է բարեկամ երկրներին, քույր Եկեղեցիներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց, որոնք դատապարտեցին Հայոց Ցեղասպանությունը:
«Մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիար Միքայել Մինասյանին՝ Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատրան նորոգության և Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքարի զետեղման աստվածահաճո նախաձեռնության համար՝մաղթելով արևշատություն, նորանոր հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ»,-նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի եկեղեցանվեր առաքելության համար նրա կուրծքը զարդարեց հայ եկեղեցու բարձրագույն պարգև Սբ Ներսես Շնորհալի շքանշանով: «Բարի գալուստ Նեապոլ: Սա նաեւ հայերի տունն էե,-այս հայերեն ողջույնով իր խոսքն սկսեց Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Սեպեն: Նա եւս ներկաներին ներկայացրեց Գրիգոր Լուսավորչի անցած ուղին ու նրա մասունքների՝ Նեապոլում հանգրվանելու պատմությունը: Նա իր խոսքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցին՝ կրկին հայերենով արտաբերելով «Մեծ եղեռնե եզրը:
Նեապոլի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքը զարդարող խաչքարը ՀինՋուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկօրինակն է: Այն կերտվել է 1,5 տարվաընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված ՀինՋուղայի մշակութային արժեքը: Հայոց ցեղասպանությանը նվիրվածհուշակոթողը օծվեց ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք ևԱմենայն Հայոց Կաթողիկոսի և Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Սեպեի:
Իտալական Նեապոլ քաղաք Գրիգոր Լուսավորչի մասունքները տարվել ենԿոստանդնուպոլսից հայ կույսերի կողմից VIII դարի վերջին: Այդտեղ, ի պատիվԳրիգոր Լուսավորչի, կառուցվել է Սբ Գրիգոր Հայի եկեղեցին՝ կուսանոցով:Եկեղեցում պահպանվել են Գրիգոր Լուսավորչի գանգը՝ ամփոփված պղնձե ևհամակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, շղթայի մասեր և այլ նշխարներ:
Նեապոլի առաջին պաշտպան Սբ Գենարիոս եպիսկոպոսից հետո ԳրիգորԼուսավորիչը ճանաչվել է քաղաքի երկրորդ երկնային պաշտպանը և ունի հատուկտոն (սեպտեմբերի 30-ին): 2000 թ.նոյեմբերի 11-ին Հռոմի Հովհաննես Պողոս IIպապը Վատիկանում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին է հանձնելԳրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որը պահպանվում է Երևանի ՍբԳրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում: