NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ Քարդաշյանների անվտանգության աշխատակիցները փակել են եկեղեցու բոլոր դռները՝ թույլ չտալով լրագրողներին եւ հավատացյալներին ներս մտնել։
Դա նկատելով՝ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը բարկացել է եւ անվտանգության աշխատակիցներին կարգադրել բացել դռները։ «Ո՞վ է ձեզ թույլ տվել փակել եկեղեցու դռները»,- բարկացած ասել է Աջապահյանն ու սկսել վիրավորել նրանց։ Անվտանգության աշխատակիցներն արագ Քարդաշյաններին դուրս են բերել եկեղեցուց։
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում