▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին դեռևս «թաղված է» մթության մեջ

 

Մի երկու տարի առաջ գրեցի մեր մայրաքաղաքի եկեղեցիները` հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գիշերները չլուսավորելու մասին: Ի ուրախություն ինձ, քաղաքապետարանն արագ արձագանքեց և երեկոյան, գիշերային ժամերին մեր եկեղեցիներն արդեն լուսավորվում են և դարձել են տեսանելի:
Սակայն Դավիթաշենի եկեղեցին, որը կառուցված է սև տուֆից, դեռևս <<թաղված է>> մթության մեջ և երեկոյան ժամերին բացարձակապես չի նկատվում: Եկեղեցին Դավիթաշենի հենց սկզբնամասում է կառուցված, փոքրիկ բարձունքի վրա և ցավոք շրջակայքի լուսավորված տների ու օբյեկտների ֆոնին շատ անշուք կարգավիճակում է հայտնվում: Իմ կարծիքով Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանը, կշտկեն այդ բացթողումը և գոնե մինչև Ցեղասպանության տարելիցի հետ կապված սպասվող հյուրերի ժամանումը հավուր պատշաճի կլուսավորեն եկեղեցին և այն տեսանելի կդառնա նաև գիշերային ժամերին:

Մի երկու տարի առաջ գրեցի մեր մայրաքաղաքի եկեղեցիները` հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գիշերները չլուսավորելու մասին: Ի ուրախություն ինձ, քաղաքապետարանն արագ արձագանքեց և երեկոյան, գիշերային ժամերին մեր եկեղեցիներն արդեն լուսավորվում են և դարձել են տեսանելի:

Սակայն Դավիթաշենի եկեղեցին, որը կառուցված է սև տուֆից, դեռևս <<թաղված է>> մթության մեջ և երեկոյան ժամերին բացարձակապես չի նկատվում: Եկեղեցին Դավիթաշենի հենց սկզբնամասում է կառուցված, փոքրիկ բարձունքի վրա և ցավոք շրջակայքի լուսավորված տների ու օբյեկտների ֆոնին շատ անշուք կարգավիճակում է հայտնվում:

Իմ կարծիքով, Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանը, կշտկեն այդ բացթողումը և գոնե մինչև Ցեղասպանության տարելիցի հետ կապված սպասվող հյուրերի ժամանումը հավուր պատշաճի կլուսավորեն եկեղեցին և այն տեսանելի կդառնա նաև գիշերային ժամերին:

Ռոբերտ Մելքոնյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին