«Չեմ սիրում, երբ հասարակության մեջ ագրեսիա ու սուտ են սերմանում»,-«Պոզներ» հաղորդման ընթացքում հայտարարել է կինոռեժիսոր Յուլի Գուսմանը:
Վլադիմիր Պոզներն անդրադառնալով վերջինի արտահայտած մտքին՝ ասել է, որ երբ խոսում են ԽՍՀՄ ժողովուրդների եղբայրության մասին, դա իրեն զայրացնում է. «Որովհետեւ ես գիտեմ, որ դա այդպես չէր: Իսկ ի՞նչ էր կատարվում քո հրաշալի Բաքվում: Հայերին կոտորում էին, այն էլ ինչպես...»:
«Մի վայրկյան, դա մի պատմություն է, որի մասին չեմ կարող խոսել, քանի որ այն ժամանակ, երբ տեղի էին ունենում դարասկզբի իրադարձությունները, ես չկայի… Այսօր ես չեմ կարող ասել, թե ով է ում կոտորել և ինչպես»,-հակադարձել է Գուսմանը:
Ես չեմ սիրում, երբ ագրեսիան ու սուտը սերմանում են հասարակության մեջ, նման հասարակությունում ոչինչ չի աճում: Այս մասին «Պոզներ» հաղորդման ընթացքում հայտարարել է «Նիկա» ազգային կինոմրցանակի հիմնադիր, կինոռեժիսոր Յուլի Գուսմանը:
Վլադիմիր Պոզները նկատել է, որ երբ խոսում են ԽՍՀՄ ժողովուրդների եղբայրության մասին, դա իրեն զայրացնում է. «Որովհետեւ կամ կարծում են՝ ես ապուշ եմ, կամ՝ ոչինչ չգիտեմ: Որովհետեւ ես գիտեմ, որ դա այդպես չէր: Իսկ ի՞նչ էր կատարվում քո հրաշալի Բաքվում: Հայերին կոտորում էին, այն էլ ինչպես...»:
«Մի վայրկյան, դա մի պատմություն է, որի մասին չեմ կարող խոսել, քանի որ այն ժամանակ, երբ տեղի էին ունենում դարասկզբի իրադարձությունները, ես չկայի… Այսօր ես չեմ կարող ասել, թե ով է ում կոտորել եւ ինչպես: