▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրող Արմենակ Դավթյանը չի անհետացել, նրան ձերբակալել են

 

Լրագրող Արմենակ Դավթյանը չի անհետացել, նրան ձերբակալել են: Ոստիկանությունից  NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նա այժմ գտնվում է ոստիկանության Կապանի բաժնի Ձերբակալվածների պահման վայրում:
Նա ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում (խարդախություն): 
Նշենք, որ այսօր համացանցում լուրեր էին տարածվել, որ երեկ՝ ապրիլի 20-ին, իր ծննդավայր քաղաք՝ Կապան է մեկնել «Աբովյան» հ/ը լուրերի բաժնի պատասխանատու, henaran.am կայքի նախկին լրագրող Արմենակ Դավթյանը: Երեկվանից նրա հեռախոսն անհասանելի է, գտնվելու վայրը՝ անհայտ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ՝ ապրիլի 20-ին, իր ծննդավայր քաղաք՝ Կապան է մեկնել «Աբովյան» հ/ը լուրերի բաժնի պատասխանատու, henaran.am կայքի նախկին լրագրող Արմենակ Դավթյանը:Երեկվանից նրա կապն անհասանելի էր:

Պարզվում է լրագրողը չի անհետացել, այլ ձերբակալվել է: Այս մասին Asekose.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից, նշելով, որ քննիչի որոշման հիման վրա Արմենակ Դավթյանը ձերբակալվել է և այժմ գտնվում է ոստիկանության Կապանի բաժնի ՁՊՎ-ում:

Ըստ շրջանառվող լուրերի` լրագրողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում (խարդախություն): 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին