▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Coca Cola»-ն և թուրք ղեկավարը` ընդդեմ Հայոց Ցեղասպանության

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

2008-ի հուլիսի 1-ին էր, երբ «Կոկա-Կոլայի» վարչական խորհրդի տնօրեն Նևին Իզդելը պաշտոնը փոխանցեց 55-ամյա ամերիկաբնակ թուրք Մուհթար Քենթին: Այստեղ սկվեց ամեն ինչ: Բիզնես գործարարը մոռացավ թվերի ու ընկերության առաջխաղացման մասին ու լծվեց այլ գործի: Նրա բերանով Թուրքիան ԱՄՆ-ում շարունակում է հանդես գալ հակահայ հայտարարություններով ու ժխտողականության քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում:

Ապրիլի 24-ին ընդառաջ և ամբողջ 2015-ին` Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան ծրագրում է ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ մի շարք միջոցառումներ անցկացնել։ Միջոցառումներին հրավիրված են հայտնի թուրքեր, որոնցից գլխավորը մնում է «Կոկա-Կոլա» ընկերության գլխավոր տնօրենը և 2009-ից նաև տնօրենների խորհրդի նախագահը` Մուհթար Քենթը:

Կառույցը ծրագրում է սոցցանցերով ժխտողական նյութեր տարածել, ինչպես նաև հրաապարակել թուրք գիտնականների կարծիքները տարբեր հոդվածներում ու գրքերում՝ նվիրված 1915-ի դեպքերին։

Որպես ԱՄՆ թուրքական համայնքի «անվանի գործիչ» հենց նա է հանդես գալիս ամենուր: Ի դեպ, «Կոկա-Կոլա» ընկերության նախագահը 2007թ.աշնանը միացել է նաև ATS (American Turkish Society) համայնքային կառույցին:

«2015թ. որտեղ որ ամերիկահայերը կպլանավորեն կոնֆերանս կամ որևէ այլ միջոցառում, թուրքերը պարտադիր փորձելու են ներկա լինել և բարձրացնել իրենց ձայնը: Թուրքերն ունեն մի աստղ խաղացող. չգիտեմ` ձեզնից ո՞վ է «Կոկա-Կոլա» խմում, բայց ուզում եմ իմանաք, որ «Կոկա-Կոլա»-ի գործադիր տնօրենը թուրք է՝ Մուհթար Քենթը: Հենց Մուհթար Քենթի անձով են ուզում պայմանավորել այդ հանդիպումներն ու դրանց ընկալումներն ԱՄՆ-ում»,- այս թեմայով զրույցներում նշել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Վաթան» պարբերականի տեղեկացմամբ ևս` Ամերիկայի Միացյալ Նահանգներում թուրքական ամենամեծ լոբբիստական ուժը համարվող «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան» (ԹԱՄԱ-ATAA) պատրաստել է «հակահարձակման ծրագիր» 2015-ի համար:

«Ծրագրի շրջանակներում, որպես կանխարգելիչ և արձագանքողական միջոցներ, իրականացվելու են սեմինարներ, որոնց հրավիրված են լինելու մասնակցելու ԱՄՆ-ի հեղինակավոր և ազդեցիկ թուրքերը, ինչպես օրինակ` Coca Cola-ի գործադիր տնօրեն Մուհթար Քենթը»,- գրում է «Վաթան»-ը:

Բացի այդ «ATAA»-ն «PaxTurcica»-ի հետ համատեղ պատրաստում է կրթական ծրագիր ԱՄՆ կոնգրեսի անդամների թուրքական թեզերը հասանելի դարձնելու համար:

Այս առիթով անգամ ֆեյսբուքում ամիսներ առաջ բացվեց «Դեմ ենք Կոկա-Կոլային» էջը, իսկ նախաձեռնության հեղինակ Կարեն Սաթյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ «Ինչպես նախկինում բոյկոտում էինք, որ քաղաքացիները թուրքական ապրանքներ չգնեն, այդպես էլ այժմ բոյկոտում ենք, որ Կոկա-Կոլա չգնեն: Այս ձեւով փորձում ենք «Կոկա Կոլայի» տնօրինության ուշադրությունը մեր կողմը դարձնել և նրան ասել՝ եղբայր, մեր տարբերակն էլ լսեք և նոր նման քննարկման մասնակցեք: Պետք է մենք էլ մեր հերթին քարոզչամիջոցներ օգտագործենք, որ այս ամենի դեմն առնենք եւ թույլ չտանք, որ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նման միջոցառումներ տեղի ունենան: Այսօր մենք միայն գիտենք, որ միջոցառումներին մասնակցելու է Մուհթար Քենթը, այդ իսկ պատճառով էլ նրա դեմ ենք բոյկոտում»:

Վիկա Բազեյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին