▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նեպալում զոհերի թիվը հասել է 4356-ի, իսկ վիրավորներինը` 8000-ի

Ապրիլի 28-ի, ժամը 16.00-ի դրությամբ ըստ «Риа Новости», «BBC» և այլ միջազգային լրատվական գործակալությունների՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4356-ի, իսկ վիրավորներինը` 8000. տուժել է մոտ 8 մլն. մարդ:

Կա ջրի, սննդի և Էլեկտրականության պակաս, իսկ որոշ վայրերում հնարավոր է բռնկվեն համաճարակներ: Տարբեր երկրներ ուղարկում են համապատասխան օգնություն: Տեղի ոստիկանության, զորքերի, փրկարարների հետ մեկտեղ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև միջազգային փրկարարական թիմերը: 

Նշենք, որ Նեպալի համար այս երկրաշարժը վերջին 81 տարվա մեջ ամենաավերիչն էր: Իսկ երկրաշարժի հետևանքով Էվերեստին առաջացած ձնահոսքերը խլեցին ևս 18 մարդու կյանք:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարութուն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին