Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Ջազի միջազգային օրը միասին նշելու համար Երևանի քաղաքապետարանը ապրիլի 30-ին, ժամը 19.00-ին բոլորին սիրով հրավիրում է Կասկադ համալիր: Ավանդույթի համաձայն կազմակերպվող համերգային տոնախմբությանն իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի լավագույն ջազմենները՝ Արմեն Թութունջյանը և ընկերները, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Կարեն Մամիկոնյանը և ուրիշները:
Ջազի սիրահարներին հաճելի անակնկալ կմատուցեն նաև Մակեդոնիայից հատուկ ժամանած անվանի ջազմեններ Թավիջյան եղբայրները։
Ջազային հրավառությունը Կասկադում Ապրիլի 30-ին, ժամը 19.00-ին:
Երևանի քաղաքապետարան