▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կապույտի վրա ճանճեր չեն նստում». Սեյրան Օհանյանի կինն՝ իրեն զրպարտողների մասին

Քաղաքական գործչի կին լինելուց զատ՝ ֆեյսբուքյան 1 միլիարդ օգտատերերից մեկն էլ ես եմ, քաղաքացի եմ, մասնագիտությամբ՝ բժշկուհի, որն ունի հստակ սկզբունքներ, աշխարհայացք: Իմ էջը բաց է, իմ գործունեությունը՝ թափանցիկ, համակիրներս՝ ակնհայտ. նրանք մշտապես ներկայանում են իրենց անուն-ազգանունով:

Թերևս չանդրադառնայի իմ շուրջ վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցություններին, որոնք չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ, եթե այսօր չկարդայի, որ նորահայտ մի կենսագիր, ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաև մարդասպանության համար՝ գաջի գործարանի տարածքում: Անհանգստացնող է պատվիրատուի անթաքույց թշնամանքն ու ատելությունը իմ և ընտանիքիս հանդեպ, որտեղ 2 անչափահաս երեխա է դաստիարակվում: 

Արդեն իրավասու մարմինները պարզել են, որ հրապարակված անուն-ազգանունով լրագրող իրականում գոյություն չունի, կեղծ է նրա կայքի հասցեն, բջջային հեռախոսի համարի գրանցման վայրը: Պարզաբանումներից հետո գրողն ու պատվիրատուն կստանան իրենց հանցանքի իրավական գնահատականը` օրենքի ամբողջ խստությամբ:

Իմ կենսագրությամբ հետաքրքրվողները կարող են բացել amda.am կայքի «Նախագահ» էջը:
Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ:

Իսկ ինչ վերաբերում է իմ նկարը սև շրջանակի մեջ առնելուն՝ սև շրջանակի մեջ կապույտ զգեստով հայուհին ես եմ , իսկ նա, ով ինձ դրել էր սև շրջանակի մեջ, ինքը դատարկ, սև շրջանակ է, կարող է այսուհետ այդպես էլ ստորագրել իր զրպարտագրերը:

Կուզեի խոսքս ավարտել Մեծն Սևակի խոսքերով. 
Ասում են, թե կապույտի վրա ճանճեր չեն նստում...
Կարդացեք Սևակ:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին