▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսահայ գործչին օդակայանից ստիպողաբար ետ ուղարկեցին. ՀԽ անդամ

A1plus.am-ը գրում է. Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանին ետ են ուղարկել Ֆրանսիա։ Երեկ երեկոյան Հայաստան ժամանած ֆրանսահայ ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Ոսկերչյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի հանրապետության տարածք։

Ամբողջ գիշեր սահմանային գոտում պահելուց հետո նրան՝ իր կամքին հակառակ ետ են ուղարկել Երևան-Փարիզ 8։40-ի չվերթով։ Լուրն «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը։ Ինչո՞ւ են նման կերպ վարվել պարոն Ոսկերչյանի հետ, նա նշեց. «Պարզ է, որ սա արվել է իր քաղաքական հայացքների համար։ Շանթ Ոսկերչյանը Ֆրանսիայում Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների ղեկավար է եղել։ Նա նաև փորձել է թույլ չտալ, որպեսզի այնտեղից չֆինանսավորեն Հայաստանի հանցավոր ռեժիմին»։

Տիկին Սիմոնյանի խոսքով՝ որևէ պատճառաբանություն չի բերվել, թե ինչու են ետ ուղարկում հայրենիք ժամանած հային։ «Մենք կապվեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Նրանք փորձեցին պարզել, բայց հետո ասացին, թե ոչ ԱԱԾ-ն, ոչ էլ այլ կառույց հստակ պատճառ չի նշում»,-պատմում է նա։

«Օդանավակայանում ասել են. մեզ վերևից ասված է, որ թույլ չտանք մտնեք երկիր»,-պատմում է Հիմնադիր խորհրդարանի անդամը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին