▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազալցակայանի պայթյունից վիրավորված Ճոյտի 29-ամյա որդու վիճակը ծանր է, եղբորորդունը՝ ծայրահեղ ծանր

 

Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների
հանրապետական գիտական կենտրոն է տեղափոխվել տեղափոխվել 3 հոգի՝ գազալցակայանի սեփականատեր նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբի Հակոբյանը եւ եղբորորդին՝ Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը: Նրանք բոլորն էլ այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Այրվածքաբանական կենտրոնից Asekose.am-ին տեղեկացրեցին, որ այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է  Հակոբ Հակոբյանի եղբորորդի 1965 թվականին ծնված Արմեն Հակոբյանը, նա ունի 65 տոկոս մարմնի մակերեսի և 20 տոկոս վերին շնչուղիների այրվածք:
Նախկին պատգամավորի որդու՝ 1986 թվականին ծնված Արմեն Հակոբյանի վիճակը ծանր է, առկա են 25 տոկոս մարմնի մակերեսի և 20 տոկոս վերին շնչուղիների այրվածքներ:
Գազալցակայանի աշխատակից 21-ամյա Արթուր Գասպարյանն էլ ունի 1, 2 և 3-րդ աստիճանի այրվածքներ:
Հիմնականում այրվածքներ են ստացել ձեռքերի, ոտքերի, դեմքի, կրծքավանդակի հատվածում, իսկ ամենացավալին այն է, որ այրվել են նաեւ շնչուղիները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում, այսօր՝ մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբորորդին եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:
Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները: Վիրավո-րներին տեղափոխել են «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան:

Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն է տեղափոխվել  3 հոգի՝ գազալցակայանի սեփականատեր նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբի Հակոբյանը, եղբորորդին՝ Արմեն Ռաֆիկի Հակոբյանը և գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը: Նրանք բոլորն էլ այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Այրվածքաբանական կենտրոնից Asekose.am-ին տեղեկացրեցին, որ իրենց մոտ տեղափոխված 3 անձինք էլ հիմնականում այրվածքներ են ստացել ձեռքերի, ոտքերի, դեմքի, կրծքավանդակի հատվածում, իսկ ամենացավալին այն է, որ այրվել են նաեւ շնչուղիները:

«Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է  Հակոբ Հակոբյանի եղբորորդի 1965 թվականին ծնված Արմեն Հակոբյանը, նա ունի 65 տոկոս մարմնի մակերեսի և 20 տոկոս վերին շնչուղիների այրվածք»,-մեզ հետ զրույցում ասաց հիվանդանոցի աշխատակցուհին:

Նախկին պատգամավորի որդու՝ 1986 թվականին ծնված Արմեն Հակոբյանի վիճակը ծանր է, առկա են 25 տոկոս մարմնի մակերեսի և 20 տոկոս վերին շնչուղիների այրվածքներ:
Գազալցակայանի աշխատակից 21-ամյա Արթուր Գասպարյանն էլ ունի 1, 2 և 3-րդ աստիճանի այրվածքներ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբորորդին եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Լուսանկարը՝ news.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին