▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար եղել է.Սեյրան Օհանյանի կնոջ փաստաբանը՝ տարածված լուրերի մասին

Փաստաբան Կարեն Մեջլումյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ռուզան Խաչատրյանի/Սեյրան Օհանյանի տիկին և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ/ անձի, պատվի և արժանապատվության իրավունքի ոտնահարմանը:

«Ի թիվս նրա իրավունքները խախտող և իրականությանը չհամապատասխանող փաստերի նշման՝ նա նաև հանցագործության մեջ մեղադրվեց: Նշվում է, որ վթար է տեղի ունեցել, որի արդյունքում անձը մահացել է: Մենք մեր պատասխանը գրեցինք և ուղարկեցինք «Հրապարակ» թերթին: Պատասխանում նշվում է, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, Ռուզաննա Խաչատրյանը նման վթարի հետ առնչություն չի ունեցել:  «Հրապարակ»-ը ոչ մի հղում չի տվել: Պատասխանն ուղարկվել է մայիսի 23-ին: Մեկ ժամ անց թերթը երկրորդ նյութն է հրապարակում՝ այս անգամ հղում կատարելով hzham.am կայքին: Մայիսի 25-ին դատարան ներկայացրեցինք հայցադիմում, որը վերաբերում էր Ռուզաննա Խաչատրյանի պատվի և արժանապատվության հետ կապված իրավունքի վերականգնմանը: Հրապարակից պահանջել ենք պատասխանը հրապարակել, հերքել ու ներողություն խնդրել, ինչը չի կատարվել»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանը նկատում է՝ անգամ փորձ չի արվել իր վստահորդից ճշտել՝ նման բան եղել է, թե՞ ոչ: 

Ինչ վերաբերում է hzham.am կայքին, Կարեն Մեջլումյանի խոսքով՝ փնտրում են սեփականատիրոջը: 

Անդրադառնալով վթարի վերաբերյալ տարածված տեղեկությանը, որը ավարտվել է մահվամբ, փաստաբանը նշեց, որ Ռուզան Խաչատրյանը դրա հետ կապ չունի.

«Դա ակնհայտ սուտ է: Նման վթար տեղի ունեցել է, եղել է մահվան դեպք, որի համար դատապարտվել է կին՝ Աննա անունով: Դատավճիռը եղել է 2003 թվականի ապրիլի 25-ին»,-տեղեկացրեց փաստաբանը:

Կարեն Մեջլումյանը քաղաքացիական հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 

Ասուլիսին ներկա էր նաև «Հրապարակ»-ի լրագրողը: (Երկրորդ տեսանյութում «Հրապարակ» թերթի լրագրողն է): Թերթին  ժամանակ տվեցին հերքումը և պատասխանը տպագրել մինչև մայիսի 30-ը:

Հավելենք, որ մայիսի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը նաև այն մասին, որ կնոջը զրպարտող հրապարակումների վերաբերյալ ինքը դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին