pastinfo.am-ը գրում է, որ մայիսի 31-ին` ժամը 16.45-ին, Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:
Կայքի ունեցած այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին նաև Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ թեկնածուի տված հաղորդման հիման վրա արդեն իսկ պարզվել է նրան հարվածողի անձը: Դա Կարապետ Մկրտչյանն է:
Ոստիկանությունում այս փաստով կատարվում է հետաքննություն: Մեր տեղեկություններով, վիճաբանության ընթացքում Կարապետ Մկրտչյանը հարվածներ է հասցրել Կարապետ Իսրայելյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: