▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն՝ Երեւանում. տուժողի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1972 թվականի ծնված տղամարդու սպանության դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 3-ին` ժամը 00:10-ի սահմաններում,  Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է  տեղափոխվել  ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։  Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:

Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է։ Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում պարզելու սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին