Ուրուգվայի նախկին նախագահի ներկայությամբ ՍԴ Հնչակյան կուսակցության գործիչները հունիսի 15-ին Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում հարգեցին Հնչակյան 20 գործիչների հիշատակը:
Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան գլխավորեց Խաչքարի առջև ծաղկեպսակի զետեղման արարողությունը, ապա մասնակցեց աղավնիների բացթողնմանը: Անուն առ անուն հիշվեցին 1915 թվականի հունիսի 15-ին Ստամբուլում կախաղան հանված Հնչակյան 20 նահատակները: Հավաքին ներկա էին կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հայր Անտոնիո Կեչեդջյանը, Արգենտինայի դեսպանատան ներկայացուցիչը, Հայաստանի հյուպատոսի դուստր Ալիսիա Աբրահամյանը և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Հիմնական միջոցառումը պետք է տեղի ունենա հունիսի 21-ին ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության Ատենապետ ընկեր Հակոբ Տիգրանյանի ներկայությամբ: Նախատեսված է Հնչակյան կուսակցության հանդիպումը Ուրուգվային իշխանությունների հետ:
ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն