▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրն արժանի չէ նման վերաբերմունքի

Շատ քիչ մարդիկ են դեռևս կյանքի օրոք արժանացել արձանի: Այդ քչերից մեկն էլ մեծանուն շանսոնյե, երգահան, դերասան Շառլ Ազնավուրն է: Նրա արձանը գտնվում է Գյումրիում:

Գյումրի այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը շտապում է Շառլի արձանի մոտ: Ու ի՞նչ է տեսնում: Գյումրվա գրեթե բոլոր թռչունները հասցրել են իրենց կարիքները հոգալ արձանի վրա: Հայ ազգի մեծագույն բարերարներից մեկն այսօր կանգնած է Գյումրիի կենտրոնում՝ կեղտոտ ու անմխիթար:

Երևի սա է պատճառներից մեկը, թե ինչու չի կարելի կյանքի օրորք արձան կանգնեցնել:
Եթե այսօր Շառլը կանգնի իր արձանի դիմաց, ապա, կարծում եմ, նրա ծեր սիրտը չի դիմանա նման տեսարանի:

Ամոթ է, հարգելի՛ Գյումրիի քաղաքապետ: Ես դեռ լռում եմ քաղաքի փողոցներում՝ մետրոյի մուտքի նմանվող փոսերի ասին, բայց նման վերաբերմունքը նման մեծերի համդեպ ուղղակի աներելի է և ամոթալի:

Յա Շա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին