Դերասան Սերգեյ Դանիելյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների կողքին է, սակայն նրա կարծիքով՝ այն ընթացքը, որն այժմ կա, ոչնչի չի բերի։ «Կարող էր ՀԷՑ-ի տնօրենը լինել հայ՝ Բիբյան ազգանունով, դրանից ոչինչ չէր փոխվելու, քանի որ ապրանքն իրենն է ու այդ գնով է տալու»,-նշեց նա։
Դերասանը վատատեսական կանխատեսումներ արեց՝ նշելով.
«Երկու ճանապարհ կա.կամ այս ամենը կմարի, կամ ոստիկանապետը հերթական անգամ Աստծուց շնորհակալ կլինի, կխաչակնքի ու տանկերը մեզ վրա կքշի, վերջ: Ինձ թվում է՝ լույսը չթանկացնելու դեմ պայքարի ուրիշ ճանապարհ կա.ապրանքը տալի՞ս են քեզ, մի՛ գնիր: Օրինակ, կարելի է օրը մեկ ժամ լույսը անջատել»:
Asekose.am-ի թղթակցի հարցին, թե լույսն անջատելու առաջարկը դերասանն արդյոք արե՞լ է ցուցարարներին, պատասխանեց, որ ոչ, նոր մտքով անցավ:
Անի Կարապետյան