Արդեն հայտնել էինք, որ այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը, որտեղ ամուսինը կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:
Asekose.am-ը տեղեկացավ, որ կնոջն արդեն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բաժանմունքից մեզ հայտնեցին, որ կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել պարանոցի շրջանում: Այժմ բժիշկները նրան նախապատրաստում են վիրահատության:
Նշենք, որ այս պահին Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն) է գտնվում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: