«Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած ծննդկանի վիճակը գնահատվում է ծանր կայուն: Հեմոդինամիկ ցուցանիշները պահպանվում են»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Վերջինս նաև նշեց, որ կնոջ գիտակցությունը պահպանվել է, սակայն վիճակը դեռ ծանր է և գտնվում է դեղորայքի ազդեցության տակ:
«Երեխան ևս գտնվում է նույն վիճակում՝ կայուն ծանր: Նա ծնվել է վաղահաս և ներարգանդային թոքաբորբով»,-ասաց բժիշկը: