▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՃՈ նոր պետ է նշանակվել

 

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը:
Այս մասին տեղեկատվությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր ՃՈ պետ գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը:
Արմեն Հակոբյանը ծնվել է 1974 թ. մարտի 7-ին, Երևան քաղաքում: 1996 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1996 թ. հոկտեմբերից մինչև 1999 թ. հունվար ամիսը ծառայել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում՝ որպես քննիչ, 16.01.1999-01.12.2007 թթ.` աշխատել է ՀՀ զինվորական դատախազությունում՝ ՀԿԳ քննիչի պաշտոնում, 01.12.2007-23.06.2008 թթ.` ՀՀ ՊՆ 55555 զորամասի հրամանատարի տեղակալ-Ստեփանակերտի քննչական բաժնի պետ, 23.06.2008-24.01.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, 24.01.2011-18.10.2011 թթ.` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի ավագ սպա, 19.11.2011-07.11.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին: ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. հուլիսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին: Պարգևատրվել է` ՀՀ Նախագահի 2014 թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ մարտական զենքերով, ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարների, ՀՀ գլխավոր դատախազի, ՌԴ ՆԳ նախարարի ու այլ գերատեսչությունների պարգևներով: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը:
Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 29-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր ՃՈ պետ գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը, ով պաշտոնավարեց ընդամենը 8 ամիս:

Արմեն Հակոբյանը ծնվել է 1974 թ. մարտի 7-ին, Երևան քաղաքում: 1996 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1996 թ. հոկտեմբերից մինչև 1999 թ. հունվար ամիսը ծառայել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում՝ որպես քննիչ, 16.01.1999-01.12.2007 թթ.` աշխատել է ՀՀ զինվորական դատախազությունում՝ ՀԿԳ քննիչի պաշտոնում, 01.12.2007-23.06.2008 թթ.` ՀՀ ՊՆ 55555 զորամասի հրամանատարի տեղակալ-Ստեփանակերտի քննչական բաժնի պետ, 23.06.2008-24.01.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, 24.01.2011-18.10.2011 թթ.` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի ավագ սպա, 19.11.2011-07.11.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին: ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. հուլիսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին: Պարգևատրվել է` ՀՀ Նախագահի 2014 թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ մարտական զենքերով, ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարների, ՀՀ գլխավոր դատախազի, ՌԴ ՆԳ նախարարի ու այլ գերատեսչությունների պարգևներով: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին