▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային սպանություն՝ Երևանում. ամուսինը կնոջը սպանելուց առաջ հրամայել է ձեռքը դնել Աստվածաշնչին. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապ օգնության հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Քանաքեռ 14 փողոցի 24/1 տուն, որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի, գրում է shamshyan.com-ը:  

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են տանտիրուհու՝ 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին՝ կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բնակարանում հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել 42-ամյա Վահան Կարապետյանին, ով մահացածի ամուսինն է և կասկածվում է կնոջը սպանելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամուսինը սառնասրտորեն ոստիկաններին ու քննիչներին պատմում էր, թե որտեղ և ինչպես է սպանել կնոջը:

Այնուհետև մատնացույց արեց, թե որտեղ է թաքցրել այն դանակը, որը սպանությունից հետո մաքրել էր: Ոստիկաններին ներկայացրեց նաև մեկ այլ խոհանոցային դանակ, որը նա թաքցրել էր բազկաթոռի մեջ: Ոստիկաններն ու քննիչները այդ դանակներն առգրավեցին: Բազմոցին դրված էր նաև Աստվածաշունչ, և ստահակը սառնասրտորեն պատմում էր, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետև վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չար դուրս հանել»: Ընթացքում էլ ստիպել է կնոջը՝ «ձեռքդ դիր Աստվածաշնչին և երդվիր» և էլի մի քանի արտահայտություններ է արել, որից հետո իր սև գործն է կատարել կնոջ նկատմամբ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն անկեղծորեն շոկի մեջ էին ու ասում էին. «Նամուսով կին էր: Աշխատում էր Քանաքեռի կարի ֆաբրիկայում: Ոչ մի անգամ վատ բան չենք տեսել ու լսել նրա մասին: Ամուսինը ինչ-որ հավատքների էր գնում և երևի դա էր պատճառը, որ նա դիմել է այդ ստոր քայլին: Սպանեց կնոջը»:

Գ. Շամշյանը հայտնում է, որ քննիչի որոշմամբ Վ. Կարապետյանը ձերբակալվել է:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին