▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել, որ ազատ արձակեն

Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասը ոստիկաններն ազատեցին: Նրանք սկզբում ցուցարարների ձեռքից ուժով խլեցին աղբամաններից փոխարեն կապած պարանները, հետո սկսեցին հրլով եւ ձեռքերով ուժ կիրառելով ցրել նրանց: Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին՝ այդ թվում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին:

Այժմ Բաղրամյան պողոտայի մայթերի երկայնքով ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս մարդկանց դուրս գալ պողոտա, իսկ 14 օր Բաղրամյան պողոտայում դադարած մեքենաների հոսքը այս պահին վերականգնվել է:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ որևէ բերման ենթարկված ցուցարար չի ձերբակալվելու և նրանք շուտով ազատ են արձակվելու: 

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ ամենայն հավանականությամբ երեք ժամ հետո բոլորին բաց կթողնեն:

Թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին, կարող եք հետևել 1in.am-ի ուղիղ հեռարձակմամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին