▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվա դեպքերից հետո և՛ հանգիստ եմ, և՛ անհանգիստ․ Վաղինակ Շուշանյան

 

Բաղրամյան պողոտայից հետո ցուցարարները, ամենայն հավանականությամբ, կվերադառնան Ազատության հրապարակ՝ շարունակելու նստացույցն ընդդեմ սակագնի բարձրացման ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշման: Սակայն դեռ հստակ որոշում չունեն ոչ ցույցի ընթացքի, ոչ էլ գործողությունների վերաբերյալ:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ մասին կհայտնեն քննարկումներից հետո:
Կարծես թե անուղղակի իրականացվեց Սերժ Սարգսյանի առաջարկներից մեկը՝ վերադառնալ Ազատության հրապարակ:
Հարցին՝ իսկ պատրաստվո՞ւմ են նրանք քննարկել այն առաջարկը, որով ցուցարարների շարքերից մի քանի մասնագետ կարող էր ընդգրկվել այն խմբում, որը քննարկելու է ՀԷՑ-ում աուդիտի արդյունքները և որոշելու՝ հիմնավորվա՞ծ է արդյոք 7 դրամով բարձրացումը, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Այսպես ասեմ՝ իրականում իշխանությունների կողմից առաջարկված ոչ մի տարբերակի հետ մենք համաձայն չենք, որովհետեւ ցանկացած մանիպուլյացիա իրենք կարող են կատարել, մենք, էլ չլինելով իրենց նման փորձառու մասնագետներ, որոնք լեզվի ճարտարություն ունեն, կտրականապես մերժելու ենք: Ոչ մի բանակցություն իրենց հետ չի լինելու, ուղղակի պահանջելու ենք ասել, թե որտեղից է այդ սուբսիդավորումը կատարվելու. եթե երկրի բյուջեից է՝ ուրեմն խնդիր է, եթե բյուջեից չէ՝ պետք է թափանցիկ ցույց տան»:
Որքան հասկացանք զրույցի ընթացքից, Շուշանյանի այս պատասխանը վերջնական չէր: Նա վերջում հիշեցեց հետևյալը. ««Ոչ թալանին» նախաձեռնությունը պատասխանել է՝ դա դեռևս օրակարգային հարցերի մեջ է, ու պետք է հասկանանք՝ ճի՞շտ է մասնակցությունը, թե՞ ոչ: Մասնագետների մի մասը գտնում է, որ կարելի է մասնակցել, մի մասը՝ ոչ։ Դեռևս հստակ պատասխան չկա, օրակարգային հարց է, մի օրվա լուծվելու խնդիր չէ»:
Ավելին՝ տեսանյութում։

1in.am-ը գրում է, որ Բաղրամյան պողոտայից հետո ցուցարարները, ամենայն հավանականությամբ, կվերադառնան Ազատության հրապարակ՝ շարունակելու նստացույցն ընդդեմ սակագնի բարձրացման ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշման: Սակայն դեռ հստակ որոշում չունեն ոչ ցույցի ընթացքի, ոչ էլ գործողությունների վերաբերյալ:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կայքի հետ զրույցում ասաց, որ այդ մասին կհայտնեն քննարկումներից հետո:
Կարծես թե անուղղակի իրականացվեց Սերժ Սարգսյանի առաջարկներից մեկը՝ վերադառնալ Ազատության հրապարակ:

Հարցին՝ իսկ պատրաստվո՞ւմ են նրանք քննարկել այն առաջարկը, որով ցուցարարների շարքերից մի քանի մասնագետ կարող էր ընդգրկվել այն խմբում, որը քննարկելու է ՀԷՑ-ում աուդիտի արդյունքները և որոշելու՝ հիմնավորվա՞ծ է արդյոք 7 դրամով բարձրացումը, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց.

«Այսպես ասեմ՝ իրականում իշխանությունների կողմից առաջարկված ոչ մի տարբերակի հետ մենք համաձայն չենք, որովհետեւ ցանկացած մանիպուլյացիա իրենք կարող են կատարել, մենք, էլ չլինելով իրենց նման փորձառու մասնագետներ, որոնք լեզվի ճարտարություն ունեն, կտրականապես մերժելու ենք: Ոչ մի բանակցություն իրենց հետ չի լինելու, ուղղակի պահանջելու ենք ասել, թե որտեղից է այդ սուբսիդավորումը կատարվելու. եթե երկրի բյուջեից է՝ ուրեմն խնդիր է, եթե բյուջեից չէ՝ պետք է թափանցիկ ցույց տան»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին