▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ տեղափոխված ռուս մուլտիմիլիոնատիրոջ անունը կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»

 

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի անունը կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար։
 
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս գործարարն «անօրինական է հատել Ադրբեջանի հետ սահմանը և այցելել Լեռնային Ղարաբաղ»։ Այդկերպ նա խախտել է «Պետական սահմանի մասին» օրենքը։ 
 
Ըստ նրա՝ այդ հարցն ուսումնասիրելու վերաբերյալ որոշակի գործողություններից հետո գործարարի անունը կներառվի «անցանկալի անձանց ցուցակում», փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
 
Երեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուս գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում, սկսել է վաճառել իր ունեցվածքը և Ռուսաստանից մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
 
Հուլիսի 4-ին ֆերմերի` Ղարաբաղ մեկնելու մասին լուրը հաստատել է նրա օգնականը` Պոլինա Սիրոտան:
 
«Նա մեկնել է Լեռնային Ղարաբաղ, երբ կվերադառնա` հայտնի չէ, սակայն անպայման կվերադառնա: Մեկնել նրան ստիպել են լուրջ հանգամանքները», -ասել է Պոլինան:

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի անունը կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ ռուս գործարարն «անօրինական է հատել Ադրբեջանի հետ սահմանը և այցելել է Լեռնային Ղարաբաղ»՝ այդկերպ խախտելով «Պետական սահմանի մասին» օրենքը։ 

Ըստ Հաջիևի՝ այդ հարցն ուսումնասիրելու վերաբերյալ որոշակի գործողություններից հետո գործարարի անունը կներառվի «անցանկալի անձանց ցուցակում», փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը հեռացել է Ռուսաստանից եւ մեկնել Լեռնային Ղարաբաղ: Նա  վաճառել իր ունեցվածքը` նախիրը, ավտոմեքենաները:

Սոցցանցի իր էջում Գերման Ստերլիգովը տեղադրել է իր կողպված տան լուսանկարը եւ գրություն. «Սա Սլոբոդայի թարմ լուսանկարն է` ի ուրախություն Ռուսաստանի թշնամիների: Դեռ վաղ եք ուրախանում, կգա օրը և մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով եւ որդիներ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին