▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահին կոչ են անում քննել մշակույթի նախարարի գործողությունները՝ Օձունի վերականգնման ընթացքում

Օձունի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանի երեկվա հարցազրույցը, որում նա մանրամասնորեն պատմում է, թե ինչպիսի արհեստածին խոչընդոտներ է ստեղծել Հասմիկ Պողոսյանն ու նրա գլխավորած մշակույթի նախարարությունը սրբատեղի վերականգնման ճանապարհին, պարզապես ցնցող էր: Բարերարի խոսքերով, նրան անգամ պետք է եղել «ծանոթներ խառնել», որ իրեն թույլ տան վերականգնել եկեղեցին: «Ծանոթության» այլընտրանքը նմանատիպ դեպքերում, հավանաբար, կաշառքն է լինում: Աբսուրդը մեր երկրում հասել է ծայրահեղ աստիճանի: Ակնհայտ է, որ բարերարը, ով մի քանի տարի առաջ պատրաստվում էր Հայաստանում այլ վանքեր ևս վերականգնել, սահմանափակվել է միայն Օձունով այդ խնդիրների պատճառով:

Լոռվա բնակիչները մակերեսորեն տեղյակ էին այդ խոչընդոտներին, սակայն մանրամասները հայտնի դարձան միայն երեկ: Մի խումբ լոռեցի ակտիվիստներ հունիսի 14-ին ստորագրահավաք են նախաձեռնել՝ դիմելով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Օձունի վերականգնման հարցում Հասմիկ Պողոսյանի և մշակույթի նախարարության գործողությունների/անգործության ծառայողական քննություն անցկացնելու կոչով: Մովսես Ձավարյանը մերկացրեց մեր երկրի, նրա պատմության հանդեպ հեգնական վերաբերմունքի մի խայտառակ պատմություն, որն, անշուշտ, պետք է ունենա հետևանքներ դրա մեղավորների համար:

«Օձուն» տեղեկատվական կենտրոն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին