▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 20.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ քրեական հեղինակություն «Չուգունի» սպանությունից

 

Այսօր Քանաքեռում՝ իր շենքի բակում սպանվել է քրեական աշխարհում հայտնի Չուգուն մականունով 35-ամյա Արթուր Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1980թ. Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։
Կոմիտեն այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Այսօր՝ հուլիսի 14-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 09.10.1980թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի  հրազենային վնասվածքներ։
Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Ա.Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարևանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 պարկուճ, 1 գնդակ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների առաջին մասերով։ Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Քանաքեռում՝ Տիգրանյան փղփղցում սպանվել է քրեական աշխարհում հայտնի Չուգուն մականունով 35-ամյա Արթուր Հովհաննիսյանը:


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1980թ. Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։
Կոմիտեն այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Այսօր՝ հուլիսի 14-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 09.10.1980թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի  հրազենային վնասվածքներ։
Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Ա.Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարևանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 պարկուճ, 1 գնդակ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների առաջին մասերով։ Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»։

Լուսանկարում Արթուր Հովհաննիսյանի մեքենան է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին