▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Դավիթյանը` Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն

 

ermenihaber-ը գրում է.Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում է նշանակվել ազգությամբ հայ Գևորգ Դավիթյանը: Դավիթյանը միաժամանակ Ստամբուլի օպերային երգչախմբի ղեկավարն է:
«Ակօս»-ի հետ զրույցու,մ խոսելով իր նշանակման մասին, Դավիթյանն ասել է. «Նմանատիպ կարևոր պաշտոն ստանձնելուս համար անչափ ուրախ եմ ու հպարտ»:
Գևորգ Դավիթյանը ծնվել է 1968 թվականին, Ստամբուլում: 1996 թվականին ավարտել է Սինան ճարտարապետի անվան համալսարանին կից կոնսերվատորիայի օպերայի բաժինը։ 1998 թվականին ընդունվել է Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախումբ` որպես մենակատար։
Վերջին տարիներին զբաղեցրել է Ստամբուլի օպերային երգչախմբի ղեկավարի պաշտոնը:

ermenihaber-ը գրում է.Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում է նշանակվել ազգությամբ հայ Գևորգ Դավիթյանը: Դավիթյանը միաժամանակ Ստամբուլի օպերային երգչախմբի ղեկավարն է:«Ակօս»-ի հետ զրույցում խոսելով իր նշանակման մասին, Դավիթյանն ասել է. «Նմանատիպ կարևոր պաշտոն ստանձնելուս համար անչափ ուրախ եմ ու հպարտ»:Գևորգ Դավիթյանը ծնվել է 1968 թվականին, Ստամբուլում:

1996 թվականին ավարտել է Սինան ճարտարապետի անվան համալսարանին կից կոնսերվատորիայի օպերայի բաժինը։ 1998 թվականին ընդունվել է Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախումբ` որպես մենակատար։

Վերջին տարիներին զբաղեցրել է Ստամբուլի օպերային երգչախմբի ղեկավարի պաշտոնը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին