▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջահել երեխա է, ինչի՞ խաղամ բախտի, կարիերայի հետ. Դատավորը չի բողոքի Անի Երանյանի դեմ. news.am

Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մի քանի օր է աշխատանքի չի գնում, նա դեռ լիովին չի ապաքինվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դատավորը նշեց, որ իր վիճակը կարգավորվում է, կցանկանար հենց այսօր էլ աշխատանքի գնար, բայց դա կախված է առողջական վիճակից: Գագիկ Պողոսյանի մոտ վթարի հետեւանքով սալջարդներ եւ հեմատոմաներ են առաջացել, իսկ իր կնոջ՝ Մարինե Կարապետյանի մոտ ոտքի խնդիր կա, ինչպես նաեւ վթարից մնացած վախեր:
Նա պատմեց, որ դեպքի ժամանակ գնում էին Դիլիջան՝ հանգստի: «Այդտեղ հոծ գիծ է, ինքը իրավունք չուներ այդտեղով դուրս գալու, ինքը պետք է աջով գնար, հետո նոր պտտվեր: Հոծ գծերն անցավ բարձր արագությամբ, առանց ամրագոտու: Ֆիլմերում ФСБ-ն ինչպես է զախվատ անում, այդպես զախվատ արեց, կանգնեցրեց ինձ, անհնար է պատկերացնել նման բան: Դա վայրկյանի հազարերորդական պահ էր, իր արագությունը մեծ էր, ես էլ բավականին բարձր՝ մոտ 80 կմ/ժ արագությամբ էի գնում, վերջին պահին փորձում եմ ձախ վերցնել, հանդիպակաց գոտի դուրս գամ, որ բախումից խուսափեմ, բայց իր արագությունն էլ էր բավարար, որ չհասցնեի: Ինձ տարավ դաշտը գցեց մի 3 մետր ներքեւ: Այդ հատվածով նախ չի կարելի մտնել, եւ եթե խախտում անում ենք, աշխատում ենք շատ աչալուրջ, զգույշ լինել: Սա մի անգամ եւս ապացուցեց, որ առանց ամրագոտու ես ու կինս ողջ չէինք լինի: Ամրագոտին, անվտանգության բարձիկները, ձախ ընդունելը, այդ ամենը մեզ օգնեց»,-ասաց Գագիկ Պողոսյանը:
Իսկ թե ինչ եղավ վթարից հետո, դատավորը պատմեց, որ բոլորն նրանց էին օգնում, սիկ իրենց ոչ ոք հաշվի չառավ, չգիտեին էլ՝ ովքեր են: Գագիկ Պողոսյանի խոսքով՝ ինքը դուրս է եկել մեքենայից, հանել կնոջը: Դեպքի վայրում երիտասարդ ամուսիններ են եղելն, որոնք օգնել են իրենց, ջուր տվել, տարել հիվանդանոց: Դատավորը նշեց, որ ինքը մինչեւ վերջ մնացել է, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, նոր  ինքը գնացել է:
Նա նշեց, որ վթարի դեպքով գործ կհարուցվի մասնավոր գանգատի դեպքում, իսկ ինքը բողոք ներկայացնելու ցանկություն չունի: «Ջահել երեխա է, ինչի՞ համար խաղամ բախտի, կարիերայի հետ: Փոխարենը առողջություն եմ ուզելու, մի հատ էլ գլխավոր դեր»,-կեսկատակ, կեսլուրջ ասաց դատավորը:

news.am-ը գրում է, որ դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մի քանի օր է աշխատանքի չի գնում, նա դեռ լիովին չի ապաքինվել:

Կայքի հետ զրույցում դատավորը նշեց, որ իր վիճակը կարգավորվում է, կցանկանար հենց այսօր էլ աշխատանքի գնար, բայց դա կախված է առողջական վիճակից: Գագիկ Պողոսյանի մոտ վթարի հետեւանքով սալջարդներ եւ հեմատոմաներ են առաջացել, իսկ իր կնոջ՝ Մարինե Կարապետյանի մոտ ոտքի խնդիր կա, ինչպես նաեւ վթարից մնացած վախեր:

Նա պատմեց, որ դեպքի ժամանակ գնում էին Դիլիջան՝ հանգստի: «Այդտեղ հոծ գիծ է, ինքը իրավունք չուներ այդտեղով դուրս գալու, ինքը պետք է աջով գնար, հետո նոր պտտվեր: Հոծ գծերն անցավ բարձր արագությամբ, առանց ամրագոտու: Ֆիլմերում ФСБ-ն ինչպես է զախվատ անում, այդպես զախվատ արեց, կանգնեցրեց ինձ, անհնար է պատկերացնել նման բան: Դա վայրկյանի հազարերորդական պահ էր, իր արագությունը մեծ էր, ես էլ բավականին բարձր՝ մոտ 80 կմ/ժ արագությամբ էի գնում, վերջին պահին փորձում եմ ձախ վերցնել, հանդիպակաց գոտի դուրս գամ, որ բախումից խուսափեմ, բայց իր արագությունն էլ էր բավարար, որ չհասցնեի: Ինձ տարավ դաշտը գցեց մի 3 մետր ներքեւ: Այդ հատվածով նախ չի կարելի մտնել, եւ եթե խախտում անում ենք, աշխատում ենք շատ աչալուրջ, զգույշ լինել: Սա մի անգամ եւս ապացուցեց, որ առանց ամրագոտու ես ու կինս ողջ չէինք լինի: Ամրագոտին, անվտանգության բարձիկները, ձախ ընդունելը, այդ ամենը մեզ օգնեց»,-ասաց Գագիկ Պողոսյանը:

Իսկ թե ինչ եղավ վթարից հետո, դատավորը պատմեց, որ բոլորն նրանց էին օգնում, սիկ իրենց ոչ ոք հաշվի չառավ, չգիտեին էլ՝ ովքեր են: Գագիկ Պողոսյանի խոսքով՝ ինքը դուրս է եկել մեքենայից, հանել կնոջը: Դեպքի վայրում երիտասարդ ամուսիններ են եղելն, որոնք օգնել են իրենց, ջուր տվել, տարել հիվանդանոց: Դատավորը նշեց, որ ինքը մինչեւ վերջ մնացել է, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, նոր  ինքը գնացել է:

Նա նշեց, որ վթարի դեպքով գործ կհարուցվի մասնավոր գանգատի դեպքում, իսկ ինքը բողոք ներկայացնելու ցանկություն չունի: «Ջահել երեխա է, ինչի՞ համար խաղամ բախտի, կարիերայի հետ: Փոխարենը առողջություն եմ ուզելու, մի հատ էլ գլխավոր դեր»,-կեսկատակ, կեսլուրջ ասաց դատավորը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին