▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալավերդի քաղաքում 40-ամյա ամուսինը սպանել է 39-ամյա կնոջը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի «գազի մայլա» կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա:

 Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 39-ամյա Սերինե Կոնինյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարում տեղում, ոստիկաններն ու քննիչները սպանված կնոջ ամուսնու՝ 40-ամյա Սամվել Ստեփանյանի հարազատների հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հասել են այն արդյունքին, որ ամուսինը քիչ առաջ մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին:

Նա հայտնել է նաև հանցագործության գործիք դանակի տեղը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ամուսիններն ունեին 2 անչափահաս տղա երեխա:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին