▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոցները հղիների հաշվին փողի նոր ալիք են գտել

Ես չեմ հասկանում՝ մի՞թե մետրոյի լուսամուտներից մեր հարգարժան Առողջապահության նախարարը չի նկատում հիվանդանոցների վիճակը։ Չգիտեմ, գուցե վարդագույն ակնոցներն են պատճառը՝ իրականությունը սթափ չգնահատելու համար։

Հիմա՝ կոնկրետ նյութի մասին։ Այսօր շատ հավաստի աղբյուրից ես տեղեկացել եմ, որ վաղվանից մի շարք հիվանդանոցներում ծննդօգնության որոշ ծառայություններ դառնում են վճարովի։ Դրանցից մեկը Կարդիոտոկոգրաֆիան (КТГ) է, որն, օրինակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում վաղվանից այլևս անվճար չի լինի, այլ կարժենա 1500 դրամ։ Լուրեր կան, որ Մարգարյան հիվանդանոցում նույն ծառայությունը կմատուցվի կրկնակի թանկ։ Նշեմ, որ КТГ-ն ծննդօգնության գործընթացում կարևորագույն հետազոտություններից է, որը հատկապես հղիության վերջին ամսում կատարվում է բավականին հաճախակի՝ առնվազն շաբաթական 1 անգամ, երբեմն՝ նույն օրը 2 անգամ։

Ինքներդ կարող եք այցելել նույն «Էրեբունի» բժշկական կենտրոն ու համոզվել, որ ընդամենը КТГ-ի երկու սարքավորում ունեցող սենյակում 1 օրվա ընթացքում հետազոտվում է առնվազն 50-60 հղի։ Մի կողմ թողնենք նույնիսկ այնտեղ մշտապես առկա հերթերն ու հղիների՝ առողջության հաշվին ժամեր սպասելը։ Նվազագույն հաշվարկով անգամ՝ միայն այդ 1 սենյակից հիվանդանոցը կստանա օրական 80.000, ամսական՝ ավելի քան 2 միլիոն դրամ։

 Հիմա հարց՝ ո՞ւմ գրպանն է գնալու այդ գումարը, և ի՞նչ է լինելու բոլոր հիվանդանոցներում հպարտորեն փակցված այս ցուցանակների ճակատագիրը։

Հ.Գ. Անչափ ուրախ կլինեմ, եթե Առողջապահության նախարարությունը կասեցնի որոշումը կամ պաշտոնապես հերքի այս լուրերի իսկությունը։

 

Վազգեն Ղազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին