▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 26-ամյա ծննդկան է մահացել. երեխայի վիճակը ծանր է

Այսօր Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հաշվառված հղի Մերի Մարգարյանը, ով գտնվել է հղիության 35-րդ շաբաթում:

«Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից Asekose.am-ին փոխանցեցին, որ 26-ամյա Մերին ծանր վիճակով Շենգավիթ բժշկական կենտրոնից տեղափոխվել է իրենց մոտ.

«Մերի Մարգարյանը մեզ մոտ է տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը կատարվել է կեսարյան հատում և ծայրահեղ ծանր վիճակով պայմանավորված չի հաջողվել աղջկա կյանքը փրկել»,-ասաց Էրեբունի ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանն էլ մեր հարցին ի պատասխան, թե ինչով է պայմանավորված հղիի տեղափոխումը «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ, նշեց, որ բոլոր ծանր հղիության դեպքերով կանայք տեղափոխվում են «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց ոչ թե ծննդատուն, այլ վերակենդանցման բաժանմունք, դա է պատճառը, որ մահը գրանցվել է «Էրեբունի բժշկական կենտրոնում:

Նշենք նաև, որ փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել, սակայն նրա վիճակն այս պահին ծանր է:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին