▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Զեյթունում տեղի ունեցած սպանությունից

Հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի եւ հայտնել, որ Կարապետ Ուլնեցու եւ Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Կ.Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենով բազմաթիվ կրակոցներ է արձակել 1962 թ. ծնված Հովհաննես Մխիթարյանի  եւ նրա կնոջ` 1971 թ. ծնված Լուսինե  Մխիթարյանի   վրա, որոնք ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է   9 մմ տրամաչափի 3 պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է  44-ամյա Տիգրան Մ.-ն:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, Տիգրան Մ.-ին նկատել են նշված շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում:
Տիգրան Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին` փորձելով ինքնասպան լինել: «Շտապօգնության» մեքենայով նրան տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ` ատրճանակի փողում,  9 մմ տրամաչափի 1 գնդակ եւ  նույն տրամաչափի 1 պարկուճ:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին