▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք. «Հատիսի լանջին» ռեստորանից հիվանդանոց է տեղափոխվել 29 մարդ

 

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 1-ին ` ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, քաղաքացիների (10-ից ավել) ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները մի քանիսին հոսպիտալացրել են հիվանդանոց:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ» ԲԿ է հոսպիտալացվել 18 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Նրանցից 5-ը երեխաներ են՝ 6-12 տարեկան։
Նույն վայրից «Նորք» ինֆեկցիոն ԲԿ է հոսպիտալացվել 11 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 7-ինը ` միջին ծանրության: Նրանցից մեկը նույնպես երեխա է։

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 1-ին ` ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, քաղաքացիների (10-ից ավել) ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները մի քանիսին հոսպիտալացրել են հիվանդանոց:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ» ԲԿ է հոսպիտալացվել 18 քաղաքացի:

Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Նրանցից 5-ը երեխաներ են՝ 6-12 տարեկան։
Նույն վայրից «Նորք» ինֆեկցիոն ԲԿ է հոսպիտալացվել 11 քաղաքացի:

Ըստ բժիշկների տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 7-ինը ` միջին ծանրության: Նրանցից մեկը նույնպես երեխա է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին