tert.am-ը հղում կատարելով ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնում է կոռուպցիոն սկանդալի մասին, որի պատճառը դարձել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հարսանեկան լուսանկարը:
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին պարզել է, որ հարսանիքի արարողության ժամանակ Պեսկովը կրել է էքսկլյուզիվ` Richard Mille RM 52–01 ժամացույց, որի արժեքը 37 մլն ռուբլի է կամ 620 հազար ԱՄՆ դոլար:
Պեսկովի վերջին երեք տարիների պաշտոնապես հրապարակված եկամուտը կազմել է 34,5 մլն ռուբլի:
Նավալնին նկատել է, որ 1989-ից ի վեր Պեսկովը պաշտոնապես բիզնեսով չի զբաղվել և միայն պետական պաշտոններ է զբաղեցրել:
Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը տեղեկությունը հրապարակել է սոցցանցերում, ինչպես նաև պաշտոնական մեկնաբանություն պահանջել Ռուսաստանի նախագահի աշխատակազմից։
Այն տեղեկությունը նաև կատակների ու քննադատության ալիք է բարձրացրել ռուսաստանյան սոցցանցերում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Պեսկովը Սոչիում ամուսնացել էր օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի հետ: