▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձել եմ երեխայիս հետ մեքենայի տակ ընկնել». ինչու էր ինքնասպանության փորձ անող կինը պահանջում Վլադիմիր Գասպարյանին. armlur.am

armlur.am-ը գրում է, որ երեկ Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ անել սպառնացող կինը` Լուսինե Սիմոնյանը, վաղը հանդիպում կունենա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Այս մասին կայքի հետ զրույցում ասել է ինքը` Լուսինե Սիմոնյանը: Նրա պատմելով` մոտ երկու տարի առաջ Թբիլիսյան խճուղիում գտնվող իր բնակարանից գողություն է կատարվել, որը բացահայտելու համար ինքը դիմել էր ոստիկանություն:

Այնուհետև Քննչական կոմիտեում գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, հիշյալ կինն իր բնակարանը վարձակալությամբ է տվել ինչ-որ մարդկանց, ովքեր էլ իրենց հերթին են վարձակալությամբ տվել բնակարանը: Դրանից հետո այդ տանն ապրողները վաճառել են տան գույքը: Լուսինեի խոսքով` իր բնակարանից այդ ժամանակ նաև գումար են գողացել:

«Սակայն հակառակ կողմը փաստաբանի միջոցով կարողացավ հասնել նրան, որ գործը կարճեն: Ես բազմիցս դիմել եմ տարբեր կառույցների, բայց` ապարդյուն: Ինձ անընդհատ ասում էին` փաստաբանի հետ արի: Հետո ես պատահաբար իմանում եմ, որ գործը կարճել են: Ինձ ոչ մի կերպ տեղյակ չեն պահել: Իսկ այդ երկու մարդիկ, ովքեր գողություն էին արել, հիմա բանտում են, բայց ոչ իմ տան գողության համար, այլ` ուրիշ»,- պատմեց Լուսինե Սիմոնյանը: Նա նշել է, որ առաջին անգամը չէ, որ ինքնասպանության փորձ է կատարել. «Ես մի անգամ երեխայիս հետ փորձեցի մեքենայի տակ ընկնել: Ճանապարհային ոստիկանները թույլ չտվեցին, ինձ տարան բաժին: Եվ հիմա ես դիմել եմ Վլադիմիր Գասպարյանին, որովհետև ինքը կարող է իմ հարցին լուծում տալ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին