▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող Մուշեղն ու Աննան բերման են ենթարկվել

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրացնելով օպերատիվ հետախուզական տվյալները ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել երիտասարդ զույգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են երեկ՝ օգոստոսի 5-ին, Երեւան քաղաքի Մազմանյան-5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով աղջիկը չի ճանաչել էքստրասենսին, իսկ տղան մտերիմ է եղել Անիի հետ եւ երբեմն այցելել է նրա տուն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տղայի անունը Մուշեղ է, իսկ աղջկա անունը՝ Աննա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին