▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համալիրում 130 միլիոն դոլար ներդրող ընկերությունը գրանցված է ճաքած բազմաբնակարան շենքում. azatutyun.am

azatutyun.am-ը գրում է. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կես գնով և առանց մրցույթի կվաճառվի ընդամենը մեկ ամիս առաջ հիմնադրված «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը:

60.7 միլիոն դոլար գնահատված համալիրն ու հարակից 9.5 հեկտար հողամասը 30 միլիոն դոլարով վաճառելու պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մեկ ամսվա ընթացքում:

Կառավարության նիստում նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ չորս տարվա ընթացքում ավելի քան հարյուր միլիոն դոլար ներդրում կատարելով՝ գնորդը համալիրում կառուցելու է՝ «հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների, սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում»: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ գնորդը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անմիջական հարևանությամբ գտնվող համալիրում նաև խաղատուն է կառուցելու:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2015թ․ հուլիսի 20-ին գրանցված «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ի միակ հիմնադիր է նշված Արմեն Զավենի Գևորգյանը: Պարզվեց՝ ընկերությունը և Գևորգյանի բնակարանը նույն հասցեում են՝ Հրաչյա Քոչար 22 շենքում: Այցելեցինք՝ պարզելու, թե ո՞վ է հանրությանը անհայտ գործարարը, ով պատրաստ է վերջին տարիների խոշորագույն ներդրումներից մեկը կատարել Հայաստանում, և ընտանեկան ուղղվածության կենտրոն ունենալու համար վճարել 130 միլիոն դոլար:

Բնակարան-գրասենյակը հսկայական ճաք ունեցող ու վթարային հիշեցնող շենքի վերջին հարկում էր, դուռը չբացեցին, ասացին՝ «տանը չի»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին