▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոխմախցի Մհերի մանկլավիկները ինձ և ամուսնուս ծեծի են ենթարկել մեր երկու տարեկան տղայի աչքի առաջ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

Ես Վահանի կինն եմ և խնդրում եմ բոլորին շատ ուշադիր կարդալ և տարածել սա:
Երեկ ուշ երեկոյան Սեդրակյան Մհերի (թոխմախցի մհեր) մանկլավիկները, թվով մոտ 5-6 հոգի, Երևանի Էրեբունի համայնքում, Վահան Մարտիրոսյանի տան առաջ հարձակվել են նրա և իմ՝ նրա կնոջ վրա, գցել են գետնին և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել, որպես պատճառ նշելով ամուսնուս հասարակակն գործունեության որոշ դրվագներ, իսկ ավելի կոնկրետ վերջինիս անցալ տարվա ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ավազակախմբի հանցավոր գործունեթյան դեմ ծավալած ակցիաներն ու բացահայտումները: 
Դեպքի առիթով ՀՀ Էրեբունու Ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ: Ասեմ, որ վերջին ամիսներին Սեդրակյանի թիկնազորը և նրա թուլլեքը բամիցս ամուսնուս հետ ընդհարումներ էին սադրում: 
Նշեմ նաև, որ այսօր առավոտյան թե ես և թե ամուսինս հետաքննիչի ուղղորդմամբ անցել ենք դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում թե իմ և թե ամուսնուս վրա արձանագրվել են բազմաթիվ սալջարդեր, կապտուկներ և պատռվածքներ: Այնուհետև ամուսնուս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ստիպված ենք եղել երկու անգամ Շտապ Օգնության ծառայություն կանչել, որի բժիշկները ամուսնուս մոտ արձանագրել են ծայրահեղ բարձր ճնծում և կասկածելով ուղեղի ցնցում ինչպես նաև ոտքի կոտրվածք անհապաղ փորձում էին ամուսնուս հիվանդանոց տեղափոխել, սակայն նա հրաշարվեց ինչի մասին բժիծկները ինձանից գրություն պահանջելուց հետո միայն հեռացան: 
Առայժմ այսքանը...


Հ.Գ.

Ասեմ նաև, որ թե ինձ և թե ամուսնուս ծեծի են ենթարկել մեր երկու տարեկան տղայի աչքի առաջ:

Վահան Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին