▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիսաբաց լուսամուտները» բացահայտումներ կանի Անի Մաջնունյանի սպանության և մեղադրյալի մասին

BlogNews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 4-ից «Վեցերորդ զգայարան» հաղորդումը կրկին եթերում կլինի, և կցուցադրվեն երկրորդ եթերաշրջանի վերջին երկու հաղորդումները։ Այս թողարկումների ժամանակ Անի Մաջնունյանը դեռ ունեցել է իր մասնակցությունը որպես փորձագետ։ Անիի մասնակցությամբ երկու եթերների հյուրերն են եղել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ու երգիչ Գևորգ Բարսամյանը։

«Մենք երկար էինք մտածում՝ ինչ անել այդ թողարկումների հետ և ընդհանուր որոշում կայացրինք՝ այդ երկու եթերները նվիրել Անիի հիշատակին։ Այդ որոշումը կայացնելը դժվար էր, բայց այդ եթերները չցուցադրելու իմաստ որևէ մեկը չէր տեսնում։ Հեռուստադիտողներն էլ կտեսնեն, կհիշեն Անիին»,-ասաց հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը։

Զրույցի ընթացքում Հրաչը քանիցս նշեց, որ այս եթերներում Անին ուրիշ է։ «Շատ սիմվոլիկ մի բան կա. ես չեմ ուզում անընդհատ հավատալ այդ օրինաչափություններին, սակայն Գևորգ Բարսամյանի եթերում մի պատմություն է դուրս գալիս, որը կապված է Ավետարանի և Գևորգի տատիկի հետ։ Որպես Անիի վերջին եթեր՝ դա շատ սիմվոլիկ է։ Մնացածը սեպտեմբերի 11-ին ինքներդ կտեսնեք։ Հիմա, երբ ես զուգահեռներ եմ անցկացնում, հասկանում եմ, որ Անին էլ է ուրիշ այդ եթերներում։ Գուցե ես եմ այլ աչքով նայում, բայց այդ եթերներում Անին այլ էր»,- նշեց պրոդյուսերը։

Այս ընթացքում հասարակության տարբեր շրջանակներում քննարկվում էր հարցը, թե ինչպես է ստացվել, որ Անին, կարողանալով գուշակել ուրիշների ապագան, չէր կարողացել գուշակել սեփական անձին վերաբերող ողբերգությունը. «Որպես հաղորդման պրոդյուսեր՝ ես նույնպես կարող եմ բարձրացնել այդ հարցը, սակայն արի ու տես, որ ոչ բոլոր դեպքերում են էքստրասենսոր կարողությունները գործում... Կուլիսային խոսակցություններ եղել են. Անին իրականում զգուշացված է եղել, որ իր կյանքին վտանգ է սպառնում և ոչ մեկ անգամ։ Կարենը խոսեց դրա մասին, սակայն միայն Կարենը չէ, որ Անիին զգուշացրել է այդ մասին, պարզապես փորձագետներից ոչ բոլորն են տալիս հարցազրույցներ և խոսոտովանում դա։ Ինքը՝ Անին, շատ հումորով էր արձագանքում այդ զգուշացումներին, ինչպես Նարեկ Մակարյանի դեպքում եղավ, և ասում էր, որ Նարեկը միշտ իր հետ է»։

Սեպտեմբերի 4-ին եթերում կլինի նաև «Կիսաբաց լուսամուտների» հատուկ թողարկումը՝ նվիրված Անիին։ Հրաչից տեղեկացանք, որ հաղորդման հյուրերն Անիի ընկերներն են։ Շրագրի շրջանակներում կցուցադրվեն Անիի մասին բացառիկ տեսանյութեր, որոնք մինչ օրս որևէ մեկը չի տեսել։ «Դրանք Անիի հետկուլիսյան կյանքի մասին են՝ ինչպես և ինչով է ապրել նա։ Կլինեն ներկայացուցիչներ նաև մեղադրվողի կողմից՝ մարդիկ, ովքեր ծանոթ են մեղադրյալի հետ։ Ծրագրի մի հատվածը մենք նվիրում ենք նրան և բացահայտում, թե ով է այդ անձնավորությունն ու ինչ կապ է ունեցել Անիի հետ»,- պատմեց Հրաչը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին